Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 6-7.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Հանրային-մասնավոր համագործակցության խթանում

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության HS-STAR ծրագիրը ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ կազմակերպել է «Առողջապահության բնագավառում ՀՀ հանրային և մասնավոր հատվածների միջև համագործակցության խթանում» թեմայով կլոր սեղան քննարկում` մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ։

 

Հանդիպմանը մասնակցել են հանրապետության մասնավոր հատվածի՝ բանկային, հեռահաղորդակցության, հանքարդյունաբերական ոլորտի  կազմակերպությունների,  մանրածախ առևտրային ցանցերի տնօրեններ, մարկետինգի, հասարակայնության հետ կապերի, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գծով մասնագետներ։

 

Առողջապահության նախարարությունը կարևորում է աշխարհի զարգացած երկրներում լայնորեն կիրառվող հանրային - մասնավոր համագործակցության (ՀՄՀ) պրակտիկայի ներդրումը Հայաստանի Հանրապետությունում, քանի որ նույնիսկ աշխարհի ամենահարուստ և զարգացած երկրներում առողջապահական բազմաթիվ ծրագրեր ֆինանսավորվում են մասնավոր կազմակերպությունների կողմից: Այդ իսկ պատճառով առողջապահության նախարարությունը պատրաստ է ցանկացած ձևաչափով համագործակցել մասնավոր հատվածի հետ։

 

Միաժամանակ, ներկայացվել են նախարարության այն գերակա ուղղությունները, որտեղ պետությունն ու մասնավոր սեկտորը կարող են հստակ համագործակցել։ Այնուհետև մասնակիցների միջև ծավալվել է համագործակցության հնարավոր ձևաչափերի վերաբերյալ քննարկում։

 

Արդյունքում, որոշվել է հոկտեմբերին մասնավոր հատվածի ավելի լայն շրջանակների ներգրավվածությամբ հանդիպում կազմակերպել, որտեղ առողջապահության նախարարությունը հստակ կներկայացնի իր ծրագրերը և կքննարկի դրանցից յուրաքանչյուրի պարագայում մասնավոր հատվածի հետ համագործակցության ուղիները։ Իսկ մինչ այդ, հանդիպմանը մասնակցած կազմակերպություններն առողջապահության նախարարություն և HS-STAR ծրագրին կուղարկեն իրենց կողմից հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները, որի շրջանակներում կմշակվեն հստակ համագործակցության ծրագրեր։

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 6-7.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ